‘Սիմեոնե. Հնարավորություն կա Խավիեր Էրնանդեսին ձեռքբերելու’

875

Մադրիդյան ակումբը շարունակում է հարձակվողի որոնումները:

Բաժանվելով Դիեգո Կոստայից, Դավիդ Վիլյայից և Անդրեան Լոպեսից, «Ատլետիկո»-ն հնարավորություն է որոնում հարձակման գիծն համալրելու:Մանջուկիչից ու Գրիզմանիից հետո ակումբը ցանկանում է ձեռք բերել Խավիեր Էրնանդեսին՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից:

«Ակումբը զբաղվում է այս հարցով: Էրնանդեսը, ինչպես նաև այն մյուս խաղացողները, որոնցով մենք հետաքրքրվում ենք, հնարավորություն ունեն տեղափոխվելու մեր թիմ»,-իսպանական լրատվամիջոցներին ասել է Դիեգո Սիմեոնեն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդ»-«Ինտեր» 0:0 (11 մետր. 5:3) (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-«Ռոմա». Միջադեպ մարզադաշտում (տեսանյութ)’