‘Սիմեոնե. «Մենք չենք կարող այլ ձև խաղալ և չենք պատրաստվում փոխվել»’

787

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չգիտի՝ արդյոք իր թիմի դեմ կոնկրետ խմբավորում գործում է, թե ոչ: Արգենտինացի մասնագետն այս մասին խոսել է՝ անդրադառնալով վերջերս անընդհատ շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ մադրիդցիները կոպիտ և կեղտոտ խաղ են ցուցադրում:

«Չգիտեմ՝ ցանկանում են արդյոք մեզ չեզոքացնել, թե ոչ: Կան տարբեր ձևեր, և յուրաքանչյուրն ունի իր խաղաոճը: Ֆուտբոլը հիասքանչ է, քանի որ այստեղ կարող ես հաղթել տարբեր ձևերով: Մեր թիմի խաղային փիլիսոփայությունը հիմնված է կազմի և ակումբի պատմության վրա: Մենք չենք կարող այլ ձև խաղալ և չենք պատրաստվում փոխվել»,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «AS»-ից:

 

Նախորդ հոդվածը‘Վենգեր. «Հունվարյան տրանսֆերային պատուհանն անհրաժեշտ է վերացնել»’
Հաջորդ հոդվածը‘Լևանդովսկի. «Չեմ կարող «Բորուսիային» երկրորդ Բունդեսլիգայում պատկերացնել»’