‘Սիմեոնե. Սխալվեցի մեկնարկային կազմի ընտրության հարցում’

832

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Սելտայից» կրած պարտությունից հետո (0:2) հայտարարել է, որ սխալվել է մեկնարկային կազմի ընտրության հարցում։

«Սխալվեցի մեկնարկային կազմի ընտրության ժամանակ, և 45 րոպե կորցրինք։ Դա Ֆերնանդո Տորեսի մեղքը չէ, ում ստիպված եղա փոխարինել,  այլ իմ մեղքը։

Երկրորդ խաղակեսն ավելի լավ մեկնարկեցինք, բայց հետո եղավ 11-մետրանոցի դրվագը և երրորդ բաց թողած գոլը։ «Սելտան» այսօր լավ էր խաղում։ Իմ սաների գործողություններում պակասում էր հավասարակշռվածությունը։ Նրանք հաճախ և արագ էին կորցնում գնդակը։ Տորեսի և Գրիզմանի արագության վրա էինք հույս դրել, սակայն դա չարդարացավ»,-Սիմեոնեի խոսքը մեջբերում է «As»-ը։

Նախորդ հոդվածը‘Վիկիլիքսն ու ռեժիմի մեծ քիթը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ԱԺ-ից ետ է կանչում հայ-թուրքական արձանագրությունները’