Սիյյարտոն ՆԱՏՕ-ին կոչ է արել ուղիղ դիմակայության չգնալ ՌԴ-ի հետ

272

ՆԱՏՕ-ն պետք է ամեն բան անի՝ թույլ չտալու համար դաշինքի մասնակցությունը Ուկրաինայում զինված հակամարտությանը և ուղիղ դիմակայությունը Ռուսաստանի հետ։

Հինգշաբթի CNN-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և  արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյյարտոն։

Նա հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դաշինքը չի մասնակցի հակամարտությանը Ուկրաինայում։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա թույլ չտանք և ուղիղ դիմակայության մեջ չմտնենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք հավատարիմ ենք այդ որոշմանը, և ես հուսով եմ, որ հետագայում էլ դա կպահպանենք։ Եթե ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավվի այդ հակամարտության մեջ, դա երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիք կստեղծի»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Սեմ Էլարդայսը գլխավորեց «Լիդսը»
Հաջորդ հոդվածըՌԴ մշտական ներկայացուցչություն․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքականացրել է Մամուլի օրը