‘Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում’

834

Ճապոնիայի վարչապետ և իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն վերընտրվել է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Նրա թեկնածության օգտին քվեարկել են խորհրդարանի ստորին պալատի 328 պատգամավորներ: Աբեի մոտակա մրցակիցը՝ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կացույա Օկադան, ստացել է ընդամենը 73 ձայն:

Սինձո Աբեն հաղթել է նաև խորհրդարանի վերին պալատի քվերակության արդյունքում:

Աբեն կհայտարարի իր կառավարության կազմը, որն աշխատանքի կանցնի կայսեր ծիսական հաստատումից հետո:

Վարչապետի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին:

60-ամյա Սինձո Աբեն վարչապետի պաշտոնն զբաղեցրել էր 2012 թ. դեկտեմբերին: Ամրացնելով իր վերահսկողությունը խորհրդարանում՝ նա այժմ հնարավորություն է ստացել կառավարության ղեկավարի պաշտոնում մնալ առնվազն մինչև 2018 թվականը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ վարչակազմ. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս փուլում չի քննարկվում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին հիվանդանոց են տեղափոխել’