‘«Սինջար». Հայաստանի սուրբ սահմանների պաշտպանության համար մենք միասին ենք պայքարել’

930

Այսօր Հայկական բանակը դարձավ 22 տարեկան: Այս օրը հիրավի տոն է ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ Հայոց բանակը ապահովում է մեր բոլորի խաղաղությունը: Հայակական բանակը ստեղծվել է դժվարությունների գնով, որը կրել են ՀՀ բոլոր քաղաքացիները: Բանակը կերտելու համար մեր եղբայրներն ու քույրերը իրենց կյանքը չեն խնայել և արել են ամեն ինչ որպեսզի մենք այսօր ապրենք ապահով սահմանների պայմաններում: Բանակի ստեղծման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև ՀՀ քաղաքացի եզդիները:

Հայաստանի Հանրապետության սուրբ սահմանների պաշտպանության համար մենք միասին ենք պայքարել և հիմա էլ այս սահմանին կանգնած ենք միասին: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասրակական կազմակերպությունը շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին այս հրաշալի օրվա կապակցությամբ և առաջին հերթին շնորհավորում է այսօր Հայոց բանակում իրենց ծառայությունն իրականացնող սպաներին և զինվորներին: Կարևոր է, որպեսզի մենք փառաբանենք այն մարդկանց ովքեր կանգնած են եղել բանակի ստեղծման հիմքերում: 

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Սինջար եզդիների ազգային միավորում

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում ուշադրություն է հրավիրել Բաքվի «խավիարային դիվանագիտության» վրա’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի շնորհավորանքը` Բանակի օրվա կապակցությամբ ‘