‘Սիսեն և Էվանսը որակազրկվել են 6 և 7 խաղով (տեսանյութ)’

943

«Նյուքասլի» հարձակվող Պապիս Սիսեն որակազրկվել է 7 խաղով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոնի Էվանսը՝ վեց խաղով, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Երկու ֆուտբոլիստներն էլ մեղավոր են ճանաչվել Անգլիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Նյուքասլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» (0:1) հանդիպման ժամանակ միմյանց վրա թքելու համար։

Սիսեն միանգամից համաձայնել է ՖԱ մեղադրանքի հետ, ինչը նշանակում էր ավտոմատ որակազրկում։ Սենեգալցի ֆուտբոլիստի որակազրկումը մեկ խաղով ավելի է, քանի որ այս մրցաշրջանում նա արդեն աչքի էր ընկել ագրեսիվ պահվածքով։

Նախորդ հոդվածը‘Ռոջերսը հավատում է` Սուարեսը կվերադառնա «Լիվերպուլ» ‘
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Առանց իր հուզականության Ռիբերին չի կարող խաղալ»’