Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է

485

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)»,- ասաց Թադևոսյանը:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է

Նախորդ հոդվածըԴեպի տիեզերքի սահմանագիծ՝ Ջեֆ Բեզոսի հետ միասին
Հաջորդ հոդվածը«Տարեկանի արտում, անդունդի եզրին»․ Սելինջերի վեպը 70 տարեկան է