‘Սիսիան — Գորիս — Կապան ճանապարհահատվածում տեղ –տեղ մերկասառույց է’

946

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Տրանսպորտի և կապի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ փետրվարի 24–ին` ժամը 10:00–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, Սիսիան — Գորիս — Կապան ճանապարհահատվածում` տեղ – տեղ մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի գլխավոր դատախազի գանձերը. «Ֆոտոռեպորտաժ «արյունալի» Պշոնկայի առանձնատնից»’