‘«Սիվիլիթասի» աշխատակիցները երթով կգնան գլխավոր դատախազություն ‘

775

Այսօր ժամը 12:30 «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները Սիվիլիթասի գրասենյակից երթով կգնան Գլխավոր դատախազություն, որպեսզի հանձնեն պահանջագիր-նամակն ու Սիվիլիթասի և Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները: Այս մասին iLur.am-ին հայտնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից:

Հոկտեմբերի 7-ից 17-ը «Սիվիլիթասի» աշխատակիցների նախաձեռնած ստորագրահավաքին են միացել ավելի քան 13,000 մարդ 65 երկրից, Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից: Այս պահին ստորագրահավաքը դադարեցված է:

Նախորդ հոդվածը‘Մեծ սպիտակ շնաձկանը փրկած ավստրալացին Youtube-ի հերոս է դարձել (տեսահոլովակ)’
Հաջորդ հոդվածը‘Լուչանո Սպալետի. Եթե մեղավորը բեղերս են, ես դրանք կխուզեմ’