«Սիրիական ազատ բանակը» չի հաստատել ԻՊ պարագլխի ոչնչացման մասին լուրը

235

Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» չի հաստատել «Իսլամական պետություն» խմբավորման պարագլխի ոչնչացման մասին հաղորդումները,  РИА Новости-ին հայտարարել է ՍԱԲ ներկայացուցիչը։

Չորեքշաբթի արաբական զանգվածային լրատվամիջոցները, հղում անելով ԻՊ ահաբեկչական խմբավորման ներկայացուցչին, հաղորդել էին խմբավորման առաջնորդ Աբու ալ Հասան ալ Կուրաշիի ոչնչացման մասին։ Նրանց տեղեկատվության համաձայն՝ «Իսլամական պետության» նոր պարագլուխն է դարձել Աբու ալ Հուսեյն ալ Հուսեյնի ալ Կուրաշին։

Իր հերթին՝ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ոչնչացման գործողությունն անցկացրել է «Սիրիական ազատ բանակը» հոկտեմբերի կեսերին, Սիրիայի հարավային Դերաա գավառում։

«Մենք տեղեկություն չունենք ԻՊ առաջնորդի սպանության մասին։ Մենք այդ հաղորդագրությունը տեսել ենք միայն ամերիկյան ԶԼՄ-ներում»,- հայտարարել է ՍԱԲ-ի աղբյուրը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւլյանովը «բազմակողմանի դիվանագիտության նոր եռանկյունի» է տեսնում
Հաջորդ հոդվածըԱԱ-2022-ում միջին արդյունավետությունը չորրորդ վատագույնն է պատմության մեջ