‘Սիրիական ընդդիմության ներկայացուցիչը տեղեկացրել է զինադադարի ձախողման մասին’

1287

Սիրիական զինադադարը, որն ուժի մեջ էր մտել փետրվարի 27-ի գիշերը, փաստացիորեն՝ձախողվել է: Al Arabiya հեռուստատեսությանը տված հարցազրույցում այդ մասին տեղեկացրել է Սիրիայում ընդդիմության բանակցությունների Բարձրագույն կոմիտեի ղեկավար Ասաադ ալ-Զուբին, որի խոսքը մեջբերում է  Reuters-ը:

Ալ-Զուբրին տեղեկացրել է, որ զինադադարի մասին պայմանավորվածությունը ձախողվել է դեռ մինչ այն ուժի մեջ մտնելը, քանի որ կառավարական զորքերը շարունակել են հարվածներ հասցնել ընդդիմությանը՝ հակառակ այդ պայմանավորվածության դրույթների:

 «Մենք մեր մարդկանց պաշտպանելու այլընտրանքային մեթոդներ ունենք, եթե միջազգային հանրությունը ի վիճակի չէ դա անելու»,- ասել է ալ-Զուբրին: Նա նաև նշել է, որ ոչ ոք դեռ պատրաստ չէ վերսկսելու միջսիրիական բանակցությունները, որոնց նոր մեկնարկը նախատեսված է մարտի 7-ին: Փոխանցում է lenta.ru-ն:.

Նախորդ հոդվածը‘Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները Սթիվ Ջոբսին պարտք են 174 դոլար’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Զախարյանն էլ նախարար չէ’