‘Սիրիական ընդդիմության պատվիրակությունը մինչև տարեվերջ կարող է այցելել’

835

Սիրիական ընդդիմության պատվիրակությունը մինչև ընթացիկ տարվա ավարտը կարող է այցելել Մոսկվա, Russia Today  հեռուստաալիքին տրված իր հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կողմ ենք, որ սիրիական ընդդիմությունը միավորվի, և պնդում ենք, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ ազդում են ընդդիմադիր խմբավորումների վրա, օգնեն միավորմանը՝ Ժնևյան համաձայնագրի հիման վրա»,- հայտարարել է Լավրովը և հավելել, որ ՌԴ արտաքին գերատեսչությունը պատրաստվում է հանդիպել սիրիական ընդդիմության բոլոր խմբավորումների պատվիրակություններին:

ՌԴ արտաքին գետատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ չի վստահում քիմիական զենք կիրառելու՝ Բաշար Ասադի մտադրությունների շուրջ պտտվող լուրերին:

«Ես չեմ հավատում, որ Սիրիան քիմիական զենք կկիրառի: Դա երկրի կառավարության կողմից քաղաքական ինքնասպանություն կլինի»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նախորդ հոդվածը‘Նորակոչիկը մահացել է դեռ զորամաս չհասած’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’