‘Սիրիական ընդդիմությունն ուշացնում է պատասխանը’

815

Ռուսաստանն անհանգստացած է «Ժնև-2»-ին սիրիական ընդդիմության մասնակցության պատասխանի ուշացմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու ՄԱԿ-ի և Սիրիայի հարցով  Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ  Լահդար Բրահիմիի հետ հանդիպումից հետո: «Մենք անհանգստացած ենք սիրիական ընդդիմության կողմից պատասխանի ուշացմամբ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հրավեր է ուղարկել «Ժնև-2» կոնֆերանսի մասնակիցներին: «Սիրիայի կառավարությունը ընդունել է հրավերը և ներկայացրել է իր պատվիրակության կազմը, որում, ի դեպ, երկու կին կա»,- ընդգծել է Լավրովը:

Նա նաև տեղեկացրել է, որ ինքը, Քերին և Բրահիմին «պնդում են, որպեսզի միջազգային «Ժնև-2» կոնֆերանսը կայանա հունվարի 22-ին: Ըստ Լավրովի՝ «Ժնև-2»-ը պետք է ամբողջովին նվիրվի 2012 թ. հունիսի 30-ի Ժնևի հռչակագրի կատարմանը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Դատարանը որոշել է Վարդան Պետրոսյանի ձերբակալման գործով դատաքննությունը դռնփակ անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Պենդերեցկին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն կգրի’