‘Սիրիական օրագիր. Մի քիչ խղճում ենք նրանց, որոնք.. ամեն բարիք ունեն ու արժեքը չգիտեն:’

1018

Հալեպից Լալա Մինասյանը «Ազդակ» օրաթերթում գրում է (արեւմտահայերենից փոխադրությունը մերն է-խմբ.).

Մինչեւ հիմա ինձ անծանոթ հոգեբանական գծեր եմ հայտնաբերել: Առաջինը մեր հոգեփոխությունն է. մենք սկսել ենք գնահատել այն ամեն լավը, որ ունենք, օրինակ՝

որ կարող ենք քայլել,

որ փամփուշտի զոհ չենք դարձել,

որ առաստաղ ունենք մեր գլխի վրա (դեռ՝ անվնաս),

որ «մեր թաղերը» դեռեւս խաղաղ են (վաղվա օրը վաղվա՜ն թող),

որ երբեմն էլ արեւ է ծագում եւ ցուրտը մեղմանում է,

որ երբեմն էլ էլեկտրականություն են տալիս, եւ կարողանում ենք լվացվել, հոգալ կենցաղային կարիքները,

որ արդեն հաց է ճարվում,

ր ցրտի դեմ գոնե փայտի վառարաններ հանեցին,

որ… իրոք, շա՜տ են փառք տալու երեւույթները, եւ մենք գիտենք գնահատել դրանք (թեեւ մարդիկ սկսել են մոռանալ ժպիտը), ուրեմն՝ ավելի մարդացել ենք… ու մի քիչ էլ խղճում ենք նրանց, որոնք.. ամեն բարիք ունեն ու արժեքը չգիտեն:

 

Հոգեբանական երկրորդ գյուտս՝ Հալեպից հեռացածներից ոմանք (խոսքս նրանց մասին է, որոնք որեւէ տեղ ապահով ապրելու միջոցներ ունեն) հեռախոսի մեջ լալիս են: Չէ՛ մեր վիճակը չեն լալիս, ո՛չ էլ ծննդավայրի կարոտը: Նրանք մեր կուրծքն են փնտրում՝ այնտեղ լալու համար… իրենց դժվարությունները: Մեր վիճակի մասին էլ չեն հարցնում, նրա՜նք են գանգատավոր…

որ ընկերական միջավայր չունեն,

որ մտահոգված են իրենց ծնողներով (մեր խնամքին թողնված),

որ Հալեպի իրենց ճոխությունն ու հարմարությունները չունեն,

որ երեխաները նոր միջավայրը չեն սիրում,

որ… քիչ է մնում՝ նաեւ ասեն, թե հաց չունեն, լույս չունեն, ցու՛րտ է, մու՛թ է, որ ռումբեր են պայթում…

Մեզ ի՞նչ է մնում՝ մնում է մխիթարել խեղճերին:

Փորձիր ըմբռնել այս հոգեվիճակը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ

Նախորդ հոդվածը‘Հայաստան ներգաղթում են հիմնականում Սիրիայից, Իրանից, Կոտ դ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դատարանը նեոնացիստ հորն սպանած դպրոցականին մեղավոր է ճանաչել’