‘Սիրիահայերի 10 ընտանիք դեռ սպասում է, որ «Արմավիան» վերադարձնի գումարները ‘

832

«Արմավիան» արդեն 3 ամիս է՝ Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ չվերթ չի իրականացնում, սակայն Հայաստանում բազմաթիվ սիրիահայեր նախօրոք տոմսեր էին գնել: Պարզվում է, որ դեռ 10 ընտանիք սպասում է, որ «Արմավիան» կվերադարձնի իրենց գումարները:

iLur.am-ի հետ զրույցում «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան վստահեցրեց, որ մինչև Ամանոր «Արմավիան» կվերադարձնի նաև այդ տասը ընտանիքի գումարները:

Նախորդ հոդվածը‘Գաղտնալսման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 144 հոդվածի համաձայն’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Վիլյան ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից» ‘