‘Սիրիահայ ներգաղթյալ. Նույնիսկ պատերազմական Սիրիայում նման աղքատություն չկա (տեսանյութ)’

1325

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու և օգնություն տրամադրելու նպատակով, նախորդ օրը այցելել են Հովսեփյանների ընտանիքներին: Նրանք օրերս են Սիրիայից Գյումրի եկել: Բնակարանը նրանց հատկացրել է «Կարիտաս» ընկերությունը, կոմունալ ծախսերը ներգաղթյալներն են ծածկում:  Աստղիկ Հովսեփյանը հայտնեց, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցում: Սիրիահայ ընտանիքի անդամները զարմացած են Գյումրիում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատությունից. «Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա», -տեսանյութում ասում է Աստղիկը:

Նախորդ հոդվածը‘Խոշոր վթար Մալաթիայում. Մասնակիցներից մեկը, ենթադրաբար, «Մալաթիա» տոնավաճառի տերն է’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ է պետք շարունակել Carpool-ը ‘