‘Սիրիայից ստացված հատուկ ռեպորտաժի համար բրիտանական հեռուստաալիքին շնորհվել է Emmy մրցանակ’

760

Սիրիայի Հոմս քաղաքում  տեղի ունեցած  մարտերի վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում 2012 թվականի փետրվարի 22-ին զոհվել էին ամերիկացի լրագրող Մարի Քոլվինը և ֆոտոնկարիչ Ռեմի Օշլիկը: Նրանց կողմից ստացված կադրերի շնորհիվ բրիտանական չորրորդ հեռուստաընկերությանը շնորհվել է աշխարհահռչակ Emmy բարձրագույն մրցանակ:

Ընդհանուր առմամբ՝  մրցանակաբաշխությանը մասնակցում էին Բրազիլիայի, Ռումինիայի, Ֆիլիպինների և Մեծ Բրիտանիայի հեռուստատեսությունները, իսկ մրցանակակրի անունը հայտարարվել է երեքշաբթի օրը, ամերիկյան ժամանակով՝ գիշերը, Նյու Յորքում  կայացած Emmy հեռուստատեսային միջազգային մրցանակաբաշխության ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Կառավարության կառուցվածքը ոտնահարում է պատգամավորների իրավունքը. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Ավանում’