‘Սիրիայի ԱԳՆ. Թուրքիայից զինված շարասյուն է մտել Սիրիա’

1520

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որի համաձայն՝ 12 պիկապներից բաղկացած ավտոշարասյունը Թուրքիայի սահմանով մտել է Սիրիայի տարածք:

Նշվում է, որ շարասյունում եղել է առնվազն 100 զինված մարդ, որոնց մի մասը, ենթադրաբար՝ զինվորներ և վարձկաններ են Թուրքիայից:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ավտոշարասյուն ինչ նպատակով է մուտք գործել Սիրիայի տարածք և ուր է ուղևորվել:

Ավելի վաղ սիրիացի քրդերի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի իրավունք չունի միջամտելու Սիրիայի գործերին: Այդ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ թուրքական հրետանին կրակ է բացել սահմանի սիրիական կողմում քրդերի դիրքերի ուղղությամբ: Հրետակոծությունն սկսվել է շաբաթ և շարունակվել կիրակի օրը, զոհվել է առնվազն երկու քուրդ զինվոր: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’