‘Սիրիայի բանակը գրոհ է սկսել Հոմս քաղաքում’

764

Հունվարի 25-ի առավոտյան Սիրիայի կառավարական բանակակը Հոմս քաղաքի հարավային և արևմտյան հատվածքներում ընդդիմադիր զորքերի հենակետերի դեմ մեծածավալ գրոհ է սկսել, հայտնում է Reuters գործակալությունը:

Բանակը փորձում է վերադարձնել Դամասկոսը Սիրիայի միջերկրածովյան նավահանգիստների հետ միացնող երկու մայրուղիները: Տարտուս և Լաթաքիա նավահանգիստների միջոցով Բաշար ալ Ասադը արտաքին օգնություն է ստանում, այդ իսկ պատճառով էլ այս քաղաքների հետ միացնող մայրուղու նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելը կառավարական ուժերի հիմնական խնդիրներից է:

Ընդդիմադիրները շարունակում են վերահսկել Հոմսի հիմնական հատվածը: Նրանց տվյալներով՝ զինված բախումների հետևանքով զոհվել է 120 խաղաղ քաղաքացի և ավելի քան 30 ընդդիմադիր զինյալ: Այն շրջաններում, որտեղ ընթանում են ամենասաստիկ ռազմական գործողությունները, մոտ 15 հազար քաղաքացիական անձ է բնակվում: Ներկա պահին  նրանցից ոչ ոք փախչելու տեղ չունի:

Նախորդ հոդվածը‘Յուլյա Տիմոշենկոյի գործով նոր վկաների ցուցմունքներ կան’
Հաջորդ հոդվածը‘Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վրա ծախսվել է ավելի քան 431 միլիոն դոլար’