‘Սիրիայի բանակը հսկողություն է հաստատել Հալեպի միջազգային օդանավակայանի ճանապարհին’

967

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի միջազգային օդանավակայանի ճանապարհին ավելի քան 90 զինյալ են սպանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդանավակայան տանող ճանապարհը լիովին բանակի հսկողության տակ է: Այժմ աշխատանքներ են տարվում օդանավակայանի աշխատանքները վերսկսելու համար: Սիրիական բանակը զինյալներին լուրջ վնասներ է հասցրել նաև Հալեպի Քարմ ալ Մեյսար, Աս Սախուր, ալ Հանանում, ալ Հայդարիա թաղամասերում, ոչնչացվել է մեծ քանակությամբ զենք:

Ավելի վաղ սիրիական բանակը հսկողություն էր հաստատել Հալեպի Սֆիրա գյուղում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը հակասում է Սահմանադրությանը». Հայտարարություն’