‘Սիրիայի բանակի 7 գեներալներ անցել են Թուրքիա ‘

917

Սիրիայի կառավարական բանակի յոթ գեներալներ այսօր անցել են Թուրքիա, հանձնել զենքերը եւ քաղաքական ապաստան են խնդրել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Գեներալների հետ միասին թուրքական կողմ են անցել նաեւ անհայտ քանակության այլ զինվորականներ: Թուրքիայի իշխանությունները նրանց բոլորին գրանցել են որպես փախստականներ եւ ուղարկել են սահմանամերձ Հաթայ գավառում գտնվող «Ապայդին» ճամբար: 

Սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր կառավարական զորքերը լքած գեներալների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 42-ի: Բացի դրանից, Բաշար Ասադի մի քանի գեներալներ սպանվել են ապստամբների հետ մարտերում:

Վերջին շրջանում Սիրիայի կառավարական զորքերն ավելի ու ավելի մեծ բարդություններ են ունենում երկրի հյուսիսային Հալեպ եւ Իդլիբ գավառներում, որտեղ ընդդիմությունը մի շարք կարեւոր կետեր է գրավել:

 

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանից այս տարի որդեգրվել և արտասահման է տարվել 40 երեխա ‘
Հաջորդ հոդվածը‘Իրաքում պայթյունի հետեւանքով առնվազն 27 մարդ է զոհվել ‘