‘Սիրիայի բնակչության 40 տոկոսը հումանիտար օգնության սուր անհրաժեշտություն է զգում ‘

695

ՄԱԿ-ի գնահատականներով՝ 23 միլիոնանոց Սիրիայի բնակչության 40 տոկոսը, կամ 9,3 միլիոն սիրիացի զգում է հումանիտար օգնության սուր անհրաժեշտություն: ՄԱԿ-ի հումանիտար օգնության հատկացման գործակալության ղեկավար Վալերի Ամոսը Անվտանգության խորհրդի փակ նիստում ելույթ ունենալիս հայտարարել է. «Սիրիայում հումանիտար վիճակը արագ և անկասելիորեն շարունակում է վատթարանալ»: Ամոսի խոսքերը մեջբերած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Ամանդա Պիտը հավելել է, որ այդ 9,3 միլիոնից 6,5 միլիոնը ստիպված են լքել իրենց տները: Ամանդա Պիտը նաև հավելել է, թե Ամոսը շարունակում է պնդել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները գործուն օգնություն հատկացնեն կարիքավոր սիրիացիներին և ազդեն այն կողմերի վրա, որոնք կարող են պաշտպանություն տրամադրել քաղաքացիական անձանց և օբյեկտներին, անվտանգ մուտք տրամադրել բժշկական անձնակազմերի և մթերքների համար, օժանդակել հումանիտար օգնության անվտանգ և անխոչընդոտ մատակարարմանը, ինչպես նաև նպաստել փրկարարական գործողությունների ծավալման առաջընթացին:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան՝ «միջքաղաքակրթական պորտալ»՝ Եվրատլանտիկայի և Եվրասիայի երկրների միջև ‘
Հաջորդ հոդվածը‘Քերիի այցը հաստատեց Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի տարաձայնությունները’