‘Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ հանձնակատար. Իրավիճակը պայթյունավտանգ է’

4989

Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ հանձնակատար Ջեյմս Ջերեմին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ իրավիճակն այնտեղ պայթյունավտանգ է:

Այդ նստաշրջանում Վաշինգտոնն իր հիմնական խնդիրն է համարում սիրիական հակամարտության տեղափոխումը քաղաքական հարթություն՝ այդ տարածքում տարբեր երկրների զինվորականների բախումների հաճախականացման պատճառով: Որպես օրինակ՝ բերվում է վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ սիրիական ՀՕՊ-ը սխալմամբ խոցել էր ռուսաստանյան  Իլ-20 հետախուզական օդանավը:

Մեկ այլ աղմկալի միջադեպ էլ տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին, երբ, այսպես կոչված՝ Վագների մասնավոր ռազմական ընկերության մարտիկները բախում էին ունեցել ԱՄՆ զինվորականների հետ:

Նախորդ հոդվածը‘Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերին դուրս են թողել մեկուսարանից’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահներ. Համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում ‘