‘Սիրիայի ընդդիմադիր բանակը գնդակոծում է Դամասկոսը’

1240

Մարտի 25-ին Սիրիայի ընդդիմադիր զինյալները լայնածավալ գնդակոծման են ենթարկել մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հատվածը: Գործողությունների հիմնական թիրախ է հանդիսացել այն թաղամասը, որտեղ ոստիկանությունն ու բանակը անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում, գրում է Mignews կայքը:

Արկերը պայթել են Բաշար ալ-Ասադի նստավայրից առավելագույնը մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Զինվորականները պատասխան կրակահերթ են բացել: «Ես լսում էի տասնյակ արկերի պայթյունի ձայնը, այս պահին էլ ընդդիմադիրները շարունակում են կրակել»,- հեռախոսի միջոցով տեղեկացրել է Reuters լրատվական գործակալության թղթակիցը: 

Նախորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Ա. Աղաբաբյան՝ 1 դեմ, ոչ մի ելույթ ‘
Հաջորդ հոդվածը‘Ժերար Պիկե. Չեմպիոնության համար պայքարն ավարտված է’