‘Սիրիայի ընդդիմադիր դաշինքը պայման է դնում՝«Ժնև-2»-ին մասնակցելու համար’

829

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքը համաձայն է մասնակցել Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին՝ պայմանով, որ երկրում իշխանությունը փոխանցվի անցումային լիազոր մարմնին: Այսպիսի վերջնական որոշում է կայացվել խմբավորման՝ Ստամբուլում տեղակայված ղեկավարության խորհրդակցությունից հետո: «Դաշինքի մասնակիցները փոխհամաձայնություն են ձեռք բերել «Ժնև-2»-ին մասնակցելու անհրաժեշտության վերաբերյալ՝ պայմանով, որ նախագահ Բաշար Ասադը հեռանա պաշտոնից, և ստեղծվի իշխանության անցումային լիազոր մարմին», ասված է  դաշինքի՝ արաբական ԶԼՄ-ներով տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ Իսլամ Քարիմովին բողոքել են, որ Ռուսաստանում ուզբեկները պաշտպանված չեն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կխոսի Վարդան Պետրոսյանի գործից եւ էլի կասի`սիրուն չէ՞ ‘