‘Սիրիայի ընդդիմությունը խոշոր նավթագազատար տարածք է գրավել’

817

Սիրիայի ընդդիմադիր բանակը գրավել է երկրի արևելքում գտնվող նավթագազատար խոշոր տարածքներից մեկը, հայտնում է France-Presse-ը՝ հղում տալով Syrian Observatory for Human Rights կազմակերպությանը:

Սիրիա-իրաքյան սահմանի մերձակայքում գտնվող նշանակալի տարածքն անցել է ընդդիմության վերահսկողության տակ Մայադդինի ռազմական հենակետի գրավման արդյունքում: 20 օր տևած գրոհի հետևանքով 40 մարդ է զոհվել, իսկ կառավարական զորքերը դուրս են մղվել Մայադդինից և հարևանությամբ գտնվող Դեր-էզ-Զոր քաղաքից:

Նախորդ հոդվածը‘Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. ռումբի մասին հայտնած ուղևորը ձերբակալվել է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիան Հայաստանում նոր դեսպան ունի ‘