‘Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է Ռուսաստան և ԱՄՆ կատարելիք այցերից՝ Հալեպի հրթիռակոծման պատճառով’

716

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքը մերժել է երկրում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Մոսկվա  և Վաշինգտոն այցելելու հրավերները, հաղորդում է բրիտանական հեռարձակող BBC  ընկերությունը՝ հղում անելով դաշինքի հայտարարությանը:

 Ընդդիմադիրները հրաժարվել են նաև մարտին Հռոմում նախատեսված «Սիրիայի բարեկամներ» միջազգային խմբի հանդիպմանը մասնակցելուց, գրում է  Интерфакс-ը: Որպես այդ որոշման պատճառ՝ նշվում է նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից Հալեպ քաղաքի հրթիռակոծությունը, որի արդյունքում, ինչպես պնդում են ընդդիմադիրները, զոհվել են «հարյուրավոր խաղաղ բնակիչներ»: Ընդդիմադիրները դրանում մեղադրում են հատկապես Ռուսաստանին, որը, ըստ նրանց՝ «շարունակում է զենք մատակարարել Ասադի վարչակարգին»:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8 առաջին հանդիպումների խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է ՀԱԿ կուսակցությունը ձեւավորել ՀՀՇ անվանափոխման միջոցով’