‘Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել կրակը Իդ ալ-Ադխ տոնի օրերին ‘

1456

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ) երեքշաբթի համաձայնել է ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահրադ Բրահիմիի առաջարկությունը, որով վերջինս կոչ էր անում սիրիական իշպանություններին եւ ընդդիմությանը՝ դադարեցնել կրակը մահմեդական Իդ ալ-Ադխ տոնի օրերին, հայտնում է FrancePress գործակալությունը:

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, հրադադարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կառավարական զորքերը իրենց հերթին գնան այդ քայլին, հայտարարել է ՍԱԽ ղեկավար Աբդել Բասսետ Սեյդան:

Մեկ շաբաթ առաջ պաշտոնական Դամասկոսը մերժել էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Գի Մունի առաջարկը՝ միակողմանիորեն դադարեցնել կրակը: Այդ ժամանակ Սիրիայի ԱԳՆ-ը Բան Գի Մունին առաջարկել էր հանձնակատարներ ուղարկել այն երկրներ, որոնք «ազդեցություն ունեն զինված խմբավորումների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն բռնությունը»:

Սիրիայում մեկուկես տարուց ավելի չի դադարում քաղաքցիական զինված հակամարտությունը, որին, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, զոհ է գնացել շուրջ 30 հազար մարդ:

 

Նախորդ հոդվածը‘Շվեդների անհավանական արկածները Գերմանիայում’
Հաջորդ հոդվածը‘Երկրի եւ Լուսնի բաղադրությունների նմանությունը բացատրում է «հոլ-մոլորակի» տեսությունը ‘