‘Սիրիայի իշխանություններն ազատ են արձակում ավելի քան երկու հազար քաղաքացիական կալանավորների’

869

Այսօր Սիրիայի իշխանություններն ազատ են արձակելու 2,1 հազար քաղաքացիական կալանավորների, որոնք ձերբակալվել են երկրում տեղի ունեցող ցույցերի ընթացքում, Trend-ի փոխանցմամբ՝չորեքշաբթի հաղորդել է «Անադոլու» թուրքական գործակալությունը: Ձերբակալվածների թվում կան Թուրքիայի քաղաքացիներ: Հաղորդվում է, որ Սիրիայի իշխանությունները կալանավորներին ազատ են արձակում Իրանի 48 քաղաքացիների դիմաց, որոնք ձերբակալվել են սիրիական ընդդիմադիր ուժերի կողմից: Ձերբակալվածների փոխանակումը կատարվելու է Քաթարի և Թուրքիայի միջնորդությամբ:

Նախորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ–ում փորձել են կալանավորներին թմրանյութ փոխանցել’
Հաջորդ հոդվածը‘Տյումենի դրամատիկական թատրոնը աշխատանքի է հրավիրում Ժերար Դեպարդյեին’