‘Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել կարևորագույն ռազմավարական մայրուղու վրա’

857

Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը մայրաքաղաքը երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի հետ կապող Սիրիայի կարևորագույն մայրուղու վրա: Հայտնում է mignews.com-ը՝ հղում անելով  Լոնդոնում տեղակայված «մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգային կենտրոնին»:

Ըստ լրատվականի տեղեկությունների, չնայած Ասադի զորքերին հաջողվել է վերահսկողության տակ առնել մայրուղին, այն դեռևս լիարժեք անվտանգ չէ տրանսպորտի տեղաշարժի համար: Իրավապաշտպանները հայտնում են, որ մայրուղին փակ է եղել 20 օր  և դրա հետևանքով մայրաքաղաք վառելիքի մատակարարումը գործել է խափանումներով:

Սպասվում է, որ մայրուղու վրա լիարժեք վերահսկողության հաստատումը զգալիորեն կարագացնի սիրիական քիմիական զինապահեստի դուրսբերումը երկրից:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով քննիչի դեմ ՀՔԾ-ն նյութեր է պատրաստում’