‘Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովը զանգվածային սպանությունների մեղավորների գաղտնի ցուցակ է կազմել’

718

Սիրիական հակամարտության երկրորդ տարելիցի մոտենալուն զուգընթաց՝ երկու կողմն էլ՝ թե՛ կառավարական ուժերը և թե՛ ապստամբները, ավելի դաժան ու անպատասխանատու են դառնում մարդկային կյանքի հանդեպ: Զգալի տարածքներ վերածելով չդադարող ռազմական գործողությունների գոտիների՝ նրանք ավելի ու ավելի կոշտ մարտավարություն  և ռազմական նոր մեթոդներ են կիրառում: Պատերազմը միջհամայնքային բնույթ է ստացել, այն ներծծված է անսկզբունք հանցավորությամբ և ավելի է խորանում արտասահմանցի գրոհայինների և ծայրահեղական խմբավորումների մասնակցությամբ: Այդ խախտումների ծավալները շատ ավելի մեծ են կառավարական ուժերի կողմից: Այսպիսի եզրահանգումներ են արված երկուշաբթի ՄԱԿ-ի՝ Սիրիայում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրության հանձնաժողովի զեկույցում, փոխանցում է  newsru.com-ը:  Երկու կողմերի գործողությունները Հանձնաժողովը բնորոշում է որպես «քաղաքացիական անձանց զանգվածային սպանություններ»: Զեկույցը հիմնված է ականատեսների հետ անցկացված 445 հարցազրույցների վրա, որոնցում նրանք նշում են, թե ամբողջ Սիրիայով մեկ տեղի են ունենում կամայական ձերբակալություններ, բանտերում և ազատազրկման ոչ պաշտոնական վայրերում կատարվում են «սպանություններ, խոշտանգումներ, բռնաբարություններ, առևանգումներ և այլ անմարդկային գործողություններ», որոնք, զեկույցի հեղինակների կարծիքով՝ կարող են դիտվել որպես հանցագործություններ մարդկության դեմ: 

Նախորդ հոդվածը‘«Պորտո» — «Մալագա». Բուքմեյքերների կարծիքն ու ներկայացումը’
Հաջորդ հոդվածը‘Հեղափոխության տարեդարձի առթիվ լիբիացիներին միասնության կոչեր են արվում’