Սիրիայի հյուսիս. Թուրքիայի նոր գործողությունը թույլ կտա վերահսկողություն հաստատել 600 կմ սահմանի վրա

396

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի  նոր անդրսահմանային գործողությունը Անկարային թույլ կտա վերահսկողություն ապահովել համատեղ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա և նվազագույնի հասցնել սահմանամեձ տարածքներից բխող ահաբեկչական սպառնալիքները։

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է  Türkiye թերթը՝ հղում անելով ռազմական և դիվանագիտական աղբյուրների։

Պարբերականի տվյալներով՝ որոշ տեղերում գործողությունը կանցկացվի 45 կմ խորությամբ և թույլ կտա Սիրիայում «ազատագրել» 470 բնակավայր։ Թերթը նշում է, որ Թել-Ռիֆատ և Մանբիջ շրջանները վերահսկողության տակ վերցնելը Թուրքիայի թույլ կտա ստեղծել 35 կիլոմետրանոց անվտանգության գոտի և կատարել այն ռազմավարական խնդիրը, որն առաջադրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ռազմական աղբյուրների տվյալներով՝ գործողությունը Սիրիայում կընթանա մի քանի փուլով, այն անցկացնելիս հաշվի կառնվի Թուրքիայի ՌՈՒ անդրսահմանային գործողությունների փորձը Հյուսիսիային Իրաքում։ Գործողությանը նախատեսվում է ներգրավել մոտավորապես 50 հազար թուրք զինվոր և Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական զինված ընդդիմության գրոհային։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳերմանիայի ԱԳՆ ղեկավարը պաշտպանել է Ուկրաինայի մուտքը ԵՄ՝ առանց զիջումների
Հաջորդ հոդվածըՀայրենասիրություն՝ ըստ Սի Ձինպինի