‘Սիրիայի ռազմական ոստիկանության պետն անցել է ապստամբների կողմը’

784

Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավար, գեներալ-մայոր Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ-Շալալը հայտարարել է, որ նախագահ Բաշար Ասադից փախել է ապստամբների մոտ, հաղորդում է lenta.ru-ն: Նրա խոսքերով՝ երկրի բանակը վերածվել է մարդասպանների բանդայի և այլևս չի կատարում իր հիմնական առաքելությունը՝ բանակչության պաշտպանությունը: Գեներալ-մայորի խոստովանության տեսաերիզը դեկտեմբերի 25-ին ցուցադրվել է «Ալ-Արաբիայի» եթերով: Տեսագրությունը կատարվել է թուրք-սիրիական սահմանին, որտեղ շարունակվում են Ասադի բանակի և ապստամբների բախումները: Ըստ Ալ-Շալալի՝ դեռ շատ բարձրաստիճան սպաներ կան, որոնք այլևս չեն ցանկանում կռվել Ասադի կողմում և փախուստի բարեպատեհ առիթի են սպասում: Զանգվածային դասալքությանը խանգարում է իշխանությունների կողմից բանակի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը: Ալ-Շալալն ընդգծել է, որ եթե ապստամբների հաջող հարձակումը շարունակվի, ապա բանակը կարող է քիմիակն զենք կիրառել: Մասնավորապես, նա հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ին Հոմսի ռմբակոծության ժամանակ կառավարական զորքերն արդեն իսկ քիմիական զենք կիրառել են: 

Նախորդ հոդվածը‘«Եվրատեսիլ 2013» Հայաստանի ներկայացուցիչը կընտրվի հատուկ հանձնաժողովի կողմից’
Հաջորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչ. Մի խառնեք ինձ քաղաքականությանը’