‘Սիրիայի քրիստոնյաները երազում են Ռուսաստանի քաղաքացիության մասի՞ն’

825

Սիրիայի շուրջ 50 հազար քրիստոնյաներ պատրաստ են դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով` մոտալուտ հումանիտար աղետից փրկվելու նպատակով:

Այդ մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերությանը հայտարարել է Սիրիայում ռուսաստանցի լրագրողուհի Անխար Կոչնևան: Խոսքը վերաբերում է Դամասկոսի նահանգի Քալամուն շրջանի քրիստոնյաներին, որտեղ ապրում է մինչև 200 հազար մարդ, առավելապես` քրիստոնյաներ: Կոչնևայի ասելով՝ Քալամունը հումարիտար աղետի եզրին է:

«Շրջան են եկել շուրջ 20 հազար փախստականներ Հոմսից, Հուսեյրից, որտեղ ավազակները մարտական գործողություններ են վարում: Քանի որ Քալամունը կողմնորոշված էր զբոսաշրջությանը, տեղացիները մնացել են առանց աշխատանքի: Բնակիչների մի մասը, ովքեր փախստական չեն և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի իրավասությունից դուրս են մնացել, ընդհանրապես ոչ մի օգնություն չեն ստանում: Նրանք ոտելու ոչինչ չունեն, չունեն դրամ` ընթացիկ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար», — պատմել է լրագրողուհին:

Տեղի բնակչության շրջանում, նրա խոսքով, մեծանում է խուճապը: «Նրանք վախենում են, որ ավազակները, ինչպես Մաալուլում, կհարձակվեն ավանների վրա: Բազմաթիվ բնակիչներ ստիպված են զենք վերցնել` սեփական տները պաշտպանելու և դրուժինաների աշխատանքին մասնակցելու նպատակով: Մենք նրանց հետ շփվել ենք: Նրանք իրոք հույսով նայում են Ռուսաստանի կողմը», — հայտարարել է Կոչնևան: 

Նախորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրի մասնակցությամբ մեկնարկել է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովը’
Հաջորդ հոդվածը‘Երևանում ընթանում է «Արևելյան գործընկերության» և ՍՏՀԿ երկրների կրթության նախարարների համաժողովը’