‘Սիրիայի օդուժը ռմբակոծել է Հալեպը’

890

Սիրիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հալեպի ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջանները: Ռմբակոծման ժամանակ օգտագործվել են հզոր պայթուցիկներով լիցքավորված տակառներ: Ապստամբները Հալեպի ռմբակոծման ծավալները որակել են աննախադեպ: Ռումբերը նետվել են Զայդարիյե, Արդ ալ-Համրա, Սաքուր, Մարդժեխ թաղամասերի վրա: Ընդհանուր առմամբ՝ քաղաքի վրա նետվել է 25 պայթող տակառ: Ռմբակոծման հետևանքով ավերվել են շենքեր և վառվել մեքենաներ, կան տասնյակ զոհեր: Mignews.com-ի տվյալներով զոհվել է 76 մարդ, որոնցից 28-ը՝ երեխաներ, CNN-ն էլ, հղում անելով ապստամբական աղբյուրներին, նշում է, որ կա 83 զոհ, ավելի քան 50 վիրավոր: 

Նախորդ հոդվածը‘Լուծարման գործընթացի ժամանակ РИА Новости -ին կունենա նոր խմբագիր’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը Օլիմպիադային չի ժամանի Սոչի’