‘Սիրիայում առնվազն 125 ալեւի է սպանվել ‘

824

Առնվազն 125 մարդ է զոհվել Սիրիայի՝ ալեւիներով բնակեցված Աքրաբ գյուղում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի տվյալները: Ըստ իրավապաշտպանների, ներկա պահին պայթյուններին ընդդիմադիր ապստամբների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն, եթե դա հաստատվի, կատարվածը կդառնա ալեւիների նկատմամբ ապստամբների հաշվեհարդարի ամենազանգվածային գործողությունը սիրիական հակամարտության ընթացքում:

Իսլամի շիա ճյուղին հետեւող ալեւիները կազմում են Սիրիայի բնակչության շուրջ 15 տոկոսը: Ալեւիական ուսմունքի հետեւորդ է հանդիսանում իշխող վերնախավի ներկայացուցիչների մեծ մասը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադը:  

Ալեւիների զանգածային սպանությունների մասին տեղեկատվությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը սիրիական ապստամբ Ալ-Նուսրա խմբավորումը դասեց հաբեկչական կազմակերպությունների շարքը: Վաշինգթոնի տվյալներով, խմբավորումը պատասխանատվություն է կրում ավելի քան 600 ահաբեկչական գործողությունների համար եւ ուղիղ կապի մեջ է Ալ-Քաիդայի հետ:   

Նախորդ հոդվածը‘Վաղը ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի ‘
Հաջորդ հոդվածը‘Լենինի մասունքների թաղման հարցը ՌԴ իշխանությունների օրակարգում չկա ‘