‘Սիրիայում առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին’

789

Երեկ Սիրիայում առևանգել են Կարմիր խաչի մի խումբ աշխատակիցների: Ինչպես հաղորդել է կառավարական «Սանա» գործակալությունը, Իդլիբ քաղաքի մերձակայքում զինված անձինք ինքնաձիգներից կրակ են բացել առաքելության ավտոմեքենայի ուղղությամբ, կանգնեցրել այն և նրա մեջ գտնվող մարդկանց տարել են անհայտ ուղղությամբ: Կարմիր խաչի ժնևյան կենտրոնակայանից հայտնել են, որ առևանգվածներից վեցը կազմակերպության աշխատակիցներ են, մեկը՝ սիրիացի կամավոր: Կարմի խաչի ղեկավարությունն ընդգծել է, որ նրանք բոլորը Սիրիայում մասնակցել են մարդասիրական առաքելությանը և առևանգիչներին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը. Օմբուդսմեն’
Հաջորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը’