‘Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել’

870

Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել, տեղեկացնում է Tert.am-ը, վկայակոչելով Yerakouyn.com-ը։

Ծնունդով Հալեպից Վրեժ Քեշիշյանը (1991թ) զոհվել է Իդլիբ նահանգում ծառայելու ընթացքում։

Զինվորի մահվան մասին տեղեկացրել են նրա հարազատները, ովքեր մահվան մասին լուրը ստացել են երեկ՝ օգոստոսի 15-ին։

Tert.am-ի Հալեպի աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքում իրավիճակը չի փոխվել. ամեն ինչ շարունակում է առաջվա պես մնալ։ Հայկական թաղամասերում լսվում են հարակից շրջաններում շարունակվող բախումների ձայները, և երբեմն արկեր կամ պատահական փամփուշտներ են հասնում հայաշատ շրջաններ։

Քաղաքում կացությունը նույնն է. հաց, վառելիք գտնելը բավական դժվար է, ամեն ինչ չափազանց թանկ է, իսկ աշխատանք գրեթե չկա։

 

Նախորդ հոդվածը‘iLur Անոնս. Հարցազրույց Ռուզաննա Գրիգորյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան բողոք է հայտնել Իսրայելին՝ անպատշաճ արտահայտությունների համար’