‘Սիրիայում կասեցված է ինտերնետ կապը’

888

Սիրիայում կասեցված է ինտերնետը, մայրաքաղաք Դամասկոսում չի գործում բջջային հեռախոսակապը:

Ընդդիմությունը պնդում է, որ կապի միջոցները խափանել է կառավարությունը, որպեսզի խոչընդոտի իրենց հաղորդակցությունը, կառավարությունը, իր հերթին պնդում է, որ ինտերնետի կասեցման մեղավորները «ահաբեկիչներն» են:

Մարտերի  հետևանքով Դամասկոսի մերձակայքում երթևեկությունը դեպի օդանավակայան արգելափակված է, որոշ թռիչքներ հետաձգվել են:

Հալեպում օդային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 15 խաղաղ բնակիչ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Նախորդ հոդվածը‘Մեսին «Ոսկե գնդակի» համար պայքարում առաջատարն է’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Գասպարյան. Պատմության դասագրքում անկողմնակալ, ճշգրիտ պատկեր պետք է լինի’