‘Սիրիայում հայ զինծառայող է զոհվել’

808

Նոյեմբերի 21-ին եռօրյա որոնումներից հետո հայտնաբերվել է սիրիական բանակի հայ զինծառայող Հակոբ Տեր-Ղազարյանի դին: Նա զոհվել էր Դամասկոսի արվարձան Հարաստից ոչ հեռու, նոյեմբերի 18-ին: Հարաստում են գտնվում տանկերի վերանորոգման երկու արտադրամասեր, որոնք մշտապես գնդակոծվում էին: Նոյեմբերի 18-ին արտադրամասը գնդակոծության հետևանքով ամբողջովին փլուզվեց: Փլատակների տակ մնացած մարմինները շատ դժվար էր նույնականացնել, հայտնում է PERIO NEWS-ը Facebook-ի իր էջում:

Հակոբ Տեր-Ղազարյանը ծնվել է 1988 թ. սեպտեմբերի 14-ին Հալեպում: Սիրիայում 2,5 տարվա ընթացքում արդեն 64 հայ է զոհվել:

Նախորդ հոդվածը‘Պատմության քառուղիներում կորածները’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիայում ոստիկանները հակակառավարական բողոքի ցույց են անում’