‘Սիրիայում ուղղափառ քահանային առեւանգել եւ սպանել են ‘

851

Անտիոքի ուղղափառ եկեղեցու քահանան առեւանգվել է անհայտ զինված անձանց կողմից Սիրիայի Կատանա քաղաքում եւ մի քանի օր անց սպանվել է, հայտնում են արաբական ԶԼՄ-ները:

Սուրբ Եղիայի ծխական քահանա Ֆադի ալ-Խադդադն առեւանգվել է նախորդ հինգշաբթի՝ իր համայնքի երկու գերեվարված անդամներին փրկագնով վերադարձնելու փորձի ժամանակ: Վերջիններիս ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Դամասկոսում ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հայտարարության մեջ նշվում է, որ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է Կատանայից 12 կիլոմետր հեռավորության վրա:

Սիրիական ընդդիմությունն իր հերթին, քահանայի առեւանգման եւ սպանության մեջ մեղադրել է իշխանամետ «Շաբիհա» խմբավորմանը:   

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ հացադուլավորներին’
Հաջորդ հոդվածը‘«Ռուբինը» հաղթեց «Նեֆթչիին»’