‘Սիրիայում չեչենական գումարտակ է հայտնվել (տեսանյութ)’

830

YouTube-ում հայտնվել է մի տեսաերիզ, որում Աբու Օմար ներկայացած ոմն չեչեն էմիր  հանդես է գալիս ուղերձով: Երկու տասնյակի չափ զինված տղամարդկանց կենտրոնում և «Ալ-Քաիդայի» դրոշի ներքո նստած շիկամորուս տղամարդը  խոսում է արաբերեն, ռուսերեն և չեչեներեն: «Թանկագին եղբայրներ և քույրեր: Մենք, ինչպես հարկն է՝ չենք մասնակցել պատերազմին, և շատ հնարավորություններ ենք բաց թողել: Այժմ մենք իրապես հնարավորություն ունենք շարիաթի օրենքները հաստատելու այս երկրում և այստեղից   այն տարածելու ուրիշ պետություններում ևս… Կանենք այն ամենը, ինչ կարող ենք: Զենքը ձեռքներիս: Կսպանենք՝ Ալլահի օգնությամբ: Առաջին հերթին՝ փող է հարկավոր: Այսօր ջիհադը մեծ կախում ունի փողից: Եթե նման աջակցություն չլինի, չի լինի նաև անհրաժեշտ արդյունքը»,- կոչ է անում «չեչեն էմիսարը»:

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կտրականապես հերքել է չեչենների մասնակցությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին: «Ստիպված եմ հիասթափեցնել բոլորին, ում աչքին Թուրքիայի և Սիրիայի սահմանին չեչեններ են երևացել: Սիրիայում չկան նաև չեչեններ, ովքեր տարբեր հանգամանքների բերումով  հեռացել են Ռուսաստանից և բնակվում են այլ պետություններում»,-ասել էր Քադիրովը, փոխանցում է  Росбалт-ը: 

Նախորդ հոդվածը‘Սեսկ Ֆաբրեգաս. Մենք լրագրողներին խաղադաշտում ենք պատասխանում…’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետի այցը Ռուսատան նախատեսված չէ’