‘Սիրիան մտադիր է վերահսկողություն սահմանել Թուրքիայի սահմանին’

1126

Սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի սահմանին վերահսկողություն հաստատելն է: Ըստ Reuters-ի՝ նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը:

Վերջինս նշել է, որ Սիրիայի հյուսիսում գործողությունը նախատեսված է շարունակել այնքան ժամանակ, մինչև որ վերահսկողության տակ վերցվեն Հալեպը և սահմանները, ինչը հնարավորություն կտա «դադարեցնել Թուրքիայի ուղարկած ահաբեկիչների մուտքը»:

Խորհրդականը համոզմունք է հայտնել, որ Սիրիայում կրակի դադարեցման կոչեր անում են նրանք, ովքեր ուզում են «ամրապնդել ահաբեկիչների դիրքերը»: Ընդ որում՝ նա կասկած է հայտնել, թե հնարավոր է հակամարտության դիվանագիտական կարգավորումը, և Անկարային մեղադրել է այն բանում, որ նա միգրացիոն ճգնաժամն օգտագործում է՝ Եվրամիությանը շանտաժ անելու համար: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Կան փակ ճաանապարհներ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբայրն էլ Չինաստանում ու Մոնղոլիայում ՀՀ դեսպանը չէ’