‘Սիրիան փորձում է մեղմել Թուրքիայի հետ առաջացած լարվածությունը ‘

934

Սիրիան մանրամասն հետաքննություն է իրականացնում  Թուրքիայի հետ նախօրեին տեղի ունեցած սահմանային միջադեպի կապակցությամբ եւ հարգում է հարեւան երկրների ինքնիշխանությունը, հայտարարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրապարակված՝ Թուրքիայի իշխանություններին ուղղված նամակում:

«Սիրիայի իրավասու մարմինները մանրամասն հետաքննություն են իրականացնում կրակի օջախի վերաբերյալ», — ասվում է նամակում:

Սիրիական կառավարությունը նաեւ շեշտում է, որ իր հարաբերությունները հարեւան երկրների հետ կառուցում է «բարիդրացիության եւ ազգային ինքնիշխանության հարգելու հիման վրա եւ դրա դիմաց առաջարկում է (հարեւան) երկրներին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը եւ համագործակցել սահմանային հսկողության իրականացման եւ ապստամբների ու ահաբեկիչների ներթափանցման կանխարգելման հարցում»:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Թուրքիայի Ակչակալե քաղաքում Սիրիայի տարածքից արձակված հրետանային արկի պայթյունի հետեւանքով 5 մարդ զոհվել էր, 13-ը վիրավորվել էին: Ի պատասխան, Թուրքիան հրետանային կրակ էր բացել Սիրիայի ուղղությամբ: Այսօր Թուրքիայի խորհրդարանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու մեկամյա մանդատ է տվել կառավարությանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Պեպեի հուզիչ քայլը’
Հաջորդ հոդվածը‘Գլոբալ Գոլդ Մայնինգի երրորդ պարզաբանումը. «Սա յուրօրինակ Այվազյանաշունչ է» ‘