‘Սիրիացի ապստամբները գրավել են ռազմական կարևորություն ունեցող քաղաքը ‘

878

Սիրիայի կառավարական զորքերի վերջին ստորաբաժանումներն այսօր՝ նոյեմբերի 2-ին, լքել են Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքը, հայտնում է  Reuters-ը: Այդպիսով՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնակավայրն անցել է զինված ընդդիմության լիակատար վերահսկողության տակ: Սարակիբի ռազմավարական կարևորությունն այն է, որ այդ քաղաքում են խաչվում դեպի Հալեպ տանող երկու մայրուղիները: Դրանցից մեկը Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը կապում է միջերկարծովյան Լաթաքիա նավահանգստին, մյուսը՝ մայրաքաղաք Դամասկոսին: Սարակիբը գրավելով՝ ապստամբները, փաստորեն, վերահսկողություն հաստատեցին սահմանամերձ Իդլիբ նահանգի մեծ մասում: Հարևան Հալեպի նահանգը ևս ապստամբների վերահսկողության տակ է: Սիրիական կառավարական լրատվամիջոցներն առայժմ չեն արձագանքել Սարակիբը կորցնելու փաստին: 

Նախորդ հոդվածը‘Հողօգտագործողներին տրվող պետական աջակցությունը կնվազի 75 մլն դրամով ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած որոշ օրենքներ’