‘Սիրիացի ապստամբներին հաջողվել է գրավե՞լ Հոմսում գտնվող զինապահեստը’

787

Սիրիացի ապստամբները պնդում են, որ իրենց հաջողվել է գրավել Հոմս քաղաքում գտնվող խոշոր համալիրներից մեկը, որում եղել են կառավարական բանակի զինապահեստները, հայտնում է mignews.com-ը: Համալիրը գրավելու ընթացքում զոհվել է 50 ապստամբ և կառավարական բանակի 20 զինվոր: Դամասկոսում գտնվող անանուն աղբյուրներից մեկը, սակայն, հայտնել է, որ համալիրի գրավման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և այնտեղ շարունակվում են դաժան մարտերը:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ապստամբներին հաջողվել էր գրավել կառավարական զինուժի մեկ այլ զինապահեստ Սիրիայի Համա նահանգում:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԳԱ-ն կոչ է արել խաղաղություն պահպանել Սոչիի Օլիմպիադայի ժամանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Նացիստ Պրիբկեին ի վերջո հուղարկավորել են մի լքված գերեզմանոցում’