‘Սիրիացի ապստամբների հրամանատարական կետը Թուրքիայից Սիրիա է տեղափոխվել ‘

983

Ապստամբ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) հիմնական հրամանատարական կետը Թուրքիայից տեղափոխվել է Սիրիա, հայտնում է Assotiated Press-ը՝ հղում անելով ապստամբների հրամանատարությանը:

ՍԱԲ ռազմական խորհուրդը ղեկավարող գեներալ Մուստաֆա աշ-Շեյխի խոսքերով, տեղափոխման նպատակը բոլոր գրոհային խմբավորումների միավորումն է: Նա տեղեկացրել է նաեւ, որ հրամանատարական կետը տեղափոխվել է դեռեւս նախորդ շաբաթ, բայց դրա մասին գաղտնի է պահվել: «Սիրիական ազատ բանակը» Սիրիայի կառավարական զորքերին ընդդիմացող  ամենախոշոր ռազմական խմբավորումն է: Այն ձեւավորվել է նախորդ աշնանը, եւ այժմ գտնվում է սիրիայի կառավարական ԶՈւ նախկին գնդապետ Ռիյադ ալ-Ասադի հրամանատարության ներքո: Խմբավորման անձնակազմի եւ զինատեսակների անակը հայտնի չէ:

Սիրիական ճգնաժամը սկսվել է 2011 թվականի մարտին: ՄԱԿ-ի տվյալներով, դրան զոհ են գնացել ավելի քան 20 հազար մարդ:  Սիրիայի իշխանությունները պնդում են, թե ապստամբ ընդդիմության գործողությունները թելադրված են արտասահմանյան ուժերի կողմից;

 

 

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի «Դինամոն» ճիշտ ժամանակին հաղթեց’
Հաջորդ հոդվածը‘Ծաղկաձորում առաջադրված Հովիկ Հակոբյանը վստահ է, որ հաղթելու է’