‘ Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայի տարածքում անցել է 600 հազարից’

817

Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայի տարածքում անցել է 600 հազարից: Ինչպես այսօր ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի պատասխանատուն, ներգաղթյալների ճամբարներում բնակվում է դրանցից ընդամենը 201 հազարը: «Մենք Սիրիայից Թուրքիա ժամանած ցանկացած քաղաքացու առաջարկում ենք բնակվել ճամբարում: Սակայն մեր հաշվարկներով՝ ճամբարներից դուրս այսօր գտնվում են 400 հազար սիրիացիներ»,- ասել է պաշտոնյան: Ըստ ԶԼՄ-ների՝ ամենամեծ թվով սիրիացիներ՝ գրեթե 100 հազարի չափ, հաստատվել են Ստամբուլում, բայց ընդհանուր առմամբ՝ նրանք բնակություն են հաստատել Թուրքիայի տարբեր քաղաքներում: Մամուլի պատասխանատուն նաև հայտնել է, որ պետությունն անհրաժեշտության դեպքում ներգաղթյալներից յուրաքանչյուրին անվճար բուժօգնություն է առաջարկում:

Թուրքիայում սիրիացի փախստականների համար բացվել է 20 վրանային ավան, որտեղ իշխանությունները կարող են տեղավորել առավելագույնը 300 հազար մարդու:

Նախորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Դատավարության սուբյեկտները իրենց տեղում չեն. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Իրանի խորհրդարանը քննարկում է երկրի քաղաքական կենտրոնը Թեհրանից տեղափոխելու հարցը’