‘Սիրիացի փախստականների թիվը մինչեւ տարեվերջ կարող է եռապատկվել’

228

2013-ի ավարտին Սիրիայից փախստականների թիվը կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե մարդկանց արտագաղթի տեմպերը չնվազեն, կիրակի հայտարարել է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը:

«Եթե փախստականների հոսքը շարունակական  լինի, տարվա վերջին նրանց քանակը նկատելիորեն կավելանա` երկուսից երեք անգամ այսօրվա ցուցանիշների համեմատ»,- ըստ «Ինտերֆաքսի», ասել է Գուտյերեսը Անկարա կատարած այցելության ժամանակ: Նախորդ շաբաթ Սիրիան լքած մարևդկանց թիվը գերազանցել է 1 միլիոնը: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը սիրիացի փախստականների թվի եռապատկում է կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից’